Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին![]() 16 հունվարի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, հունվարի 16-ին բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում: «Նման այց պլանավորված չէ»,–ասել են կառավարությունից։ Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022-ին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին կմասնակցի պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավար, ի թիվս այլոց՝ նաև Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ , Համաժողովին կմասնակցեն նաև կենտրոնական բանկերի 19 ղեկավար, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախարար, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |