Փոխնախարարը՝ Ryanair-ի մասին․ Ավիաընկերությունն է ընտրում` երբ և որ ուղղությամբ թռչել16 հունվարի 2023 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն Ազգային ժողովում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի Ryanair լոուքոսթերի մասին հարցին, ասել է, որ ամեն ավիաընկերություն ընտրում է՝ երբ և որ ուղղություններով թռիչքներ կատարել։ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ իշխանությունը ժամանակին մեծ շուքով նշեց Ryanair-ի մուտքը ՀՀ, որի թռիչքները դադարեցվեցին կորոնավիրուսի պատճառով, սակայն, մեկ տարուց ավելի է, ինչ կորոնավիրուս կարծես չկա, բայց Ryanair-ի վերաբերյալ նորություն չկա, գրում է «Առավոտը»։ «Այն ժամանակ չվերթեր սկսեցին Ryanair-ը և Wizz air-ը։ Վերջինս այս պահին շարունակում է չվերթերը։ Ամեն ավիաընկերություն ընտրում է՝ երբ և որ ուղղություններով թռիչքներ իրականացնել»,-ասել է փոխնախարարը։ Փոխնախարարը նաև հորդորել է Ryanair-ին հարցնել իր բիզնես գործունեության մասին։ Անդրադառնալով հայկական օդանավերի՝ ԵՄ մուտքի արգելքին, որը 2022-ին երկարաձգվեց՝ Արմեն Սիմոնյանն ասել է, որ հայկական ավիաընկերություններից FlyOne-ը չվերթեր իրականացվում է դեպի ԵՄ երկրներ, իսկ ինչ վերաբերում է արգելքին, ՀՀ ժամանած միջազգային գործընկերներն առաջընթաց էին գրանցել նախկինում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։ «Մենք ԵՄ-ի հետ կնքել ենք ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որը վավերացվեց դեկտեմբերին։ Դրանով եվրոպական շատ նորմեր կներդրվեն ՀՀ օրենսդրությունում։ Կտևի մոտ 2 տարի։ Չափանիշների համապատասխանեցումը և ՀՀ-ի դուրսբերումը ավիացիոն իշխանությունների սև ցուցակից տեղի կունենա այս ժամկետում»,-ասել է փոխնախարարը։ Խաչատրյանը հակադարձել է, որ FlyOne-ը մոլդովական գրանցում ունի և դա է պատճառը, որ այդ ավիաընկերությունը կարողանում է թռնել ԵՄ երկրներ։ «Ինչ վերաբերում է գրանցմանը, կրկնեմ, որ դեպի ԵՄ երկրներ թռնող հայկական ավիաընկերություններ քաղաքացիների տեսանկյունից գոյություն ունեն։ Իսկ այն, որ գտնվում են սև ցուցակում, դա ոչ այնքան ավիաընկերություններին է վերաբերում, որքան դրանցում ստուգումների գործընթացին, որպեսզի համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Հայտնաբերված թերությունները ԵՄ մասնագետներին թույլ են տվել նման որոշում կայացնել։ Հիսունի կարգի մանր տեխնիկական եւ խոշոր թերություններ են եղել, որոնցից 27-ին այս պահին շտկվել են»,-ասել է փոխնախարարը։ 2022-ին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվը եղել է աննախադեպ՝ 3 միլիոն 697 հազար 539 է։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |