ՀՀ նախագահը՝ Էստոնիայում․ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ կան![]() 17 հունվարի 2023 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի, ասել է, որ գաղտնիք չէ, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և ՌԴ-ն ՀՀ անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել: «Մինչ այդ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, որովհետև դա ՀՀ տարածքում չէր, սակայն սեպտեմբերի 13-ին կոնկրետ Հայաստանի տարածքի վրա էր հարձակումը՝ երեք շրջաններում և տարբեր տեղերում մինչև 7 կմ առաջխաղացում է եղել Ադրբեջանի կողմից: Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային: Մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մինչև հիմա չեն եղել: Իհարկե, պետք է նշել, որ Ռուսաստանն էլ մասնակցեց պատերազմի կանգնեցման բանակցություններին, որոնց ակտիվ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը»,-շեշտել է նախագահը, գրում է Արմենպրեսը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվել են: Նրա խոսքով՝ Հայաստանը, ինչպես և Էստոնիան, փոքր երկիր է, և երկրի անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։ «Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ-որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»,- շեշտել է Խաչատուրյանը: Նա ընդգծել է, որ բանակցությունները կշարունակվեն, և ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի: ՀՀ նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են: «Դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի տեսակետները, և մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու»,-շեշտել է ՀՀ նախագահը: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |