Կամավոր ատեստավորման արդյունքում Լոռիի 64 ուսուցչի աշխատավարձը բարձրացվել է 30-50%-ով![]() 17 հունվարի 2023 - 12:14 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, կամավոր ատեստավորման արդյունքում 70% -ից բարձր արդյունք ցուցաբերած Լոռու մարզի 64 ուսուցչի աշխատավարձը բարձրացվել է 30-50%-ով, հայտնում է մարզպետարանը։ Տարվա ընթացքում դպրոցների բյուջեի ճիշտ և արդյունավետ օգտագործման արդյունքում մի շարք դպրոցներում 5-10%-ով ավելացել են մանկավարժների աշխատավարձերը: Լոռու մարզային ենթակայության թվով 14 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են թեքահարթակների, հաշմանդամություն ունեցող անձանց համար սանհանգույցների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հարմարեցված կահավորմամբ սենյակների կառուցման աշխատանքներ: Նոր շենքային համալիրներ են կառուցվում և վերակառուցվում թվով 5 դպրոցի համար՝ Վանաձորի թիվ 19, Ստեփանավանի թիվ 3, Ալավերդու թիվ 2, Մեդովկայի և Հագվու (մոդուլային տիպի): Մարզադահլիճներ են կառուցվում և հիմնանորոգվում Լոռու մարզային ենթակայության թվով 7 հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Վանաձորի թիվ 9, 23, 27, Ստեփանավանի թիվ 1 վարժարան, Ագարակի, Վարդաբլուրի, Ալավերդու թիվ 12: Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվում Լոռու մարզային ենթակայության թվով 17 հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները կստանան 30-50 % հավելավճար, և տեսականորեն ու պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400,000 դրամ աշխատավարձ: Նշվել է, որ մեկ դրույք ունեցող ուսուցիչն ատեստավորման արդյունքում 50% աշխատավարձի բարձրացման դեպքում կստանա 300,000 դրամ, որին հավելելով տարակարգերի հավելավճարները, գումարը կարող է հասնել մինչև 400,000-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |