Արամ Ա-ն կոչ է արել Կիլիկիո կաթողիկոսության թեմերին աշխատել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ![]() 17 հունվարի 2023 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոչով դիմել է կաթողիկոսության թեմերին, որ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների գործուն մասնակցությամբ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնեն։ Նա նշել է, որ Արցախի պաշտպանությունը համահայկական անհետաձգելի հրամայական է և վաղը կարող է ուշ լինել։ Իր խոսքում Արամ Առաջինը նշել է, որ Արցախի հայությունն ինքնորոշման իր հավաքական կամքը բազմիցս է արտահայտել և որ այդ իրավունքի պաշտպանությունը և օժանդակությունը յուրաքանչյուր հայի և համայն հայության նվիրական պարտքն է։ «Զորաշարժի պետք է ենթարկել մեր ժողովրդի զավակներին հանուն Արցախի փրկության: Կոչ ենք ուղղում Հայ Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերին, որ բոլոր համայնքների, կազմակերպությունների և կառույցների գործուն մասնակցությամբ, միացյալ ծրագրով ու հավաքական աշխատանքով, յուրաքանչյուր թեմ իր տեղական պայմաններին համապատասխան մոտեցումով, դիմի հետևյալ քայլերին. -Մեր ժողովրդի զավակների մոտ արծարծած պահի Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հրամայականը, որպես համահայկական առաջնահերթություն: -Արցախի ապաշրջափակման գծով ազդու միջոցներով լծուել քարոզչական աշխատանքն օտար շրջանակների ներսում՝ պետության, քաղաքական հասարակության, կազմակերպությունների, մամուլի և այլն...: -Նախաձեռնել օժանդակություն Արցախի անմիջական կարիքներին՝ համակարգման գծով տեղյակ պահելով թեմերին»,-ասվում է ուղերձում: Կիլիկիո կաթողիկոսը նշել է նաև, որ մշտական կապի մեջ են Արցախի իշխանության հետ և Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները կշարունակեն: Նա նաև ասել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պետք է մասնակցի Արցախի բարեկամների Ֆորումին։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |