ՀՀ–ն ու Գերմանիան քննարկում են գործակցությունը վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտում

ՀՀ–ն ու Գերմանիան քննարկում են գործակցությունը վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտում

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննեն Բեռլինում հանդիպմանը քննարկել են վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով փոխգործակցության հարցեր։

Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ու Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---