Ֆրանսիան ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում կրկին կոչ է արել վերականգնել Լաչինով տեղաշարժը![]() 17 հունվարի 2023 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ, կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ի Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության Twitter-ի միկրոբլոգում։ Ֆրանսիան նաև կոչ է արել պահպանել տեղի բնակչության իրավունքները։ Մեկ այլ գրառմամբ նշվում է, որ Ֆրանսիան, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, վերահաստատել է իր հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը։ «Ֆրանսիան վերահաստատել է նաև այդ հարցում ներդրում ունենալու իր պատրաստակամությունը՝ համագործակցելով բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ»,- ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |