ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ․ Բաքուն չի շփվի Վարդանյանի հետ![]() 17 հունվարի 2023 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադըղբեյլին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել է, թե Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ, հայտնում է «Ազատությունը»։ Սադըղբեյլին իր ելույթում կրկնել է պաշտոնական Բաքվի պնդումը, թե «Ադրբեջանը հետևողական և հաջող ջանքեր է գործադրել հայազգի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու համար՝ դրանով իսկ լուծելով տարածաշրջանի ջրամատակարարման, տրանսպորտի և էներգամատակարարման հետ կապված կարևոր խնդիրներ»։ «Այդ կապերը անհրաժեշտ է ընդլայնել և շարունակել։ Այդուհանդերձ Ադրբեջանը շփումներ չի ունենա կասկածելի անձանց հետ՝ ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որն Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան է ուղարկվել, որպեսզի խաթարի խաղաղաշինության փխրուն գործընթացը», - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։ Այնուհետև ասվեց, որ ներքաղաքական իրավիճակն Արցախում զգալիորեն լիցքաթափվել է, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |