Դավիթ Բաբայանը` ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ![]() 17 հունվարի 2023 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական - նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Այդ մասին Բաբայանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին։ Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին»,-գրել է նա։ Դավիթ Բաբայանն ազատվել էր ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնից նոյեմբերի 23-ին ի թիվս այլ նախարարների։ Նոյեմբերի վերջին Արցախի կառավարությունում 11 նախարարություններից 9-ի ղեկավարներն ազատվեցին պաշտոններից։ Նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ կառավարման նոր որակ է հարկավոր։ Այնուհետև Բաբայանը նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև հունվարի 11-ը, երբ ԱԳ նախարար նշանակվեց Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |