Իրանում 8-բալանոց երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում, այդ թվում՝ Երևանում![]() 18 հունվարի 2023 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով 10:08-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևանում ` 2-3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |