Լավրով․ Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչները հանդիպել են՝ կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի18 հունվարի 2023 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի։ «Երեկ-նախօրեին հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը նաև ասել է, թե ՌԴ զինվորականներն ուսումնասիրում են Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանը Լաչինի միջանցնքն օգտագործում է ականների տեղափոխման համար։ Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պետք է ազատ լինի քաղաքացիների և բեռների տարանցման համար, և առանձին նշված է, որ այդ երթուղիով ռազմական բեռներ չպետք է տեղափոխվեն։ Լավրովն ասել է, որ ռուսական կողմը շատ պարզ բան է առաջարկել՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը լիազորված է վերահսկել երթևեկությունը միջանցքով և ունի բոլոր հնարավորությունները ստուգելու տրանսպորտային միջոցները՝ արգելված, ոչ քաղաքացիական ապրանքների հայտնաբերման առումով։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |