Իդրամը՝ «Այբի» մրցույթների գործընկեր![]() 19 հունվարի 2023 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իդրամը և «Այբ» կրթական հիմնադրամը հունվարի 16-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Իդրամն աջակցելու է «Այբի» զանգվածային մրցույթներին, որոնց մասնակցում են դպրոցականներն ամբողջ հանրապետության տարածքում, ինչպես նաև Սփյուռքում և Արցախում։ Իդրամը «Այբի» հետ համատեղ պատրաստվում է կազմակերպել ֆինանսական գրագիտությանը նվիրված միասնական դասընթացներ, որոնց անբաժանելի մասը կդառնա ընկերության նոր՝ Idram Junior հավելվածը։ Idram Junior-ը հավելված է՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար, որը գրպանի անկանխիկ գումարի կառավարումը սովորելու մեծ հնարավորություն է երեխաների համար, իսկ ծնողներին թույլ է տալիս վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները։ Իդրամի և «Այբի» համագործակցության մեկնարկը տրված է․ «Մեղու 2022» մրցույթը եղավ առաջինն այս շարքում։ Դեկտեմբերի 26-ին և 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթին մասնակցել է ՀՀ և Արցախի 3-12-րդ դասարանի հազարավոր երեխաներ՝ մոտ 7800 գրանցված մասնակից։ Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի՝ շատ ուրախալի է, որ հայերենի «Մեղու» մրցույթին միացել է Իդրամի նման մեծ կազմակերպություն։ «Գնահատելի է, որ Իդրամի հետ գործակցությունն այսքանով չի սահմանափակվելու և «Այբի» տարբեր մրցույթների շրջանակում մեր գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել հետաքրքրությունը դպրոցական առարկաների հանդեպ, այլև վաղ հասակից զարգացնել ֆինանսական գրագիտության հմտություններ»,-ասել է նա։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ընկերության համար մեծ պատիվ է դառնալ կրթական բացառիկ մրցույթների գործընկերը։ «Հույս ունենք, որ հետագայում էլ ավելի կընդլայնվի համագործակցության շրջանակը։ Դե իսկ Իդրամ Ջունիորի մասով կարող ենք ասել, որ վստահ ենք՝ պատանիները մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրեն հավելվածը», - նշել է Արսեն Քդենյանը: Կազմակերպությունները վստահ են, որ այս համագործակցությունից դպրոցական պատանիները միայն կշահեն՝ ստանալով հավելյալ կրթական հարթակներ։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |