Չավուշօղլու․ Բլինքենն ասաց` Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով19 հունվարի 2023 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։ «Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն, հայտնում է Ermenihaber-ը։ Նշելով, որ Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ՝ Չավուշօղլուն խոսել է նաև արևելք-արևմուտք միջին միջանցքի հարցում եռակողմ և քառակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան մեխանիզմների մասին, որոնցում ներգրավված է նաև Վրաստանը։ «Հուսով եմ՝ Հայաստանն էլ կներգրավվի այս գործընթացում։ Այսինքն խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջերս, ցավոք, բանակցությունների ուղղությամբ հետքայլեր նկատեցինք։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն՝ վերահաստատելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։ Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Դրանում նշված է․ «Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջ մղման ուղղությամբ»։ Չավուշօղլուն նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել և հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։ Հունվարի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ հրավեր է ստացել Թուրքիայից և, հավանաբար, կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Կարևորելով երկկողմ շփումները՝ նախարարն ասել է, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |