Արցախէներգոյի փոխտնօրեն․ Դեռ թույլ չեն տալիս այցելենք վթարի վայր![]() 20 հունվարի 2023 - 12:28 AMT PanARMENIAN.Net - «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյան տեղի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ հունվարի 9-ից վթարված միակ բարձրավոլտ գիծը վերականգնելու հարցում նորություն չկա։ «Մենք որևէ նորություն չունենք, այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ առաջին դեպքն է, երբ միաժամանակ վթարված է էլեկտրագիծը, խաթարված գազամատակարարումը, գրում է Panorama.am-ը։ Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարին հաջորդել է գազի մատակարարման խափանումը: Այս 2 հանգամանքի ըստ էության ոչ պատահական համընկնումը խորացրել է արդեն 39 օր շարունակվող շրջափակման հետևանքով ծագած խնդիրները: Գաբրիելյանն ասել է, որ այսօր Արցախում ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և հովհարային անջատումները նրա համար են, որպեսզի ունեցած պաշարն արդյունավետ օգտագործեն։ Նա հավելել է, որ օրական 4-ժամյա հոսանքազրկման գրաֆիկը դեռ հնարավոր է պահպանել։ «Մենք գնահատում ենք մեր պաշարների հնարավորությունը, աշխատում ենք գործող արտադրող կայանների հետ, համատեղ որոշում կայացնում, թե ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- նշել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |