Սերժ Սարգսյան․ Բանակը մատնել են անտերության20 հունվարի 2023 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորին ցավակցություն և վշտակցություն հայտնելով Գեղարքունիքwum տեղակայված՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի ընտանիքներին, նշել է, որ խստագույն պատասխանատվության պետք է ենթարկել բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության։ Սրագսյանը վիրավոր զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի գրասենյակը։ «Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով: ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման դատարկ ճոռոմաբանությունների համատեքստում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում |