Օհանյանը՝ իր նկատմամբ քրհետապնդման միջնորդության մասին․ Հերթական շոուն է![]() 20 հունվարի 2023 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն է ներկայացվել, լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ հանգիստ է ընդունում այդ ամենը և գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը հերթական շոուն է։ Նա ասել է, որ լրագրողներից է տեղեկացել և դեռևս չի հասցրել ծանոթանալ բովանդակությանը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մինչ այս որևէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննչական մարմիններն ինձ ասել են, որ կարող է նման միջնորդություն լինել։ Երբ ստանամ փաստաթղթերը, ծանոթանամ բովանդակությանը, հավելյալ տեղեկություններ անպայման կներկայացնեմ»,- ասել է Օհանյանը։ Թե ինչ հարցաքննությունների է մասնակցել, Օհանյանը հրաժարվել է պատասխանել։ Միայն ասել է, որ այդ միջնորդագիրը Հայաստանում տիրող իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ունի։ «Այսօվա իշխանությունները փոխարեն զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով և ամենակարևորը՝ երեկ ահասարսուռ, աղետալի դեպք է տեղի ունեցել ԶՈՒ-ում, փոխարեն դրանով զբաղվեն, փորձում են այս տեղեկությամբ շեղել»,- նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Հայտնի է դարձել նաև, որ ԱԺ-ն ստացել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |