ՓԾ գնդապետ․ Հրդեհից զոհված զինծառայողներից 14-ը, հավանաբար, ծխահարումից են մահացել![]() 21 հունվարի 2023 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուտաընկերության եթերում, անդրադառնալով Ազատ գյուղում հրդեհից 15 զինծառայողի մահվանը, տեղեկացրել է, որ զոհվածներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին անշարժացած՝ պառկած վիճակում, իսկ մեկը եղել է դռան մուտքի մոտ։ Նա ասել է, որ զինծառայողները, հավանաբար, ծխահարվել են՝ չեն արթնացել, իսկ մուտքի մոտ հայտնաբերվածը, հավաբար, փորձել է դուրս գալ, բայց չի հասցրել։ «Կացարանում եղել է 21 հոգի, որոնցից 6-ը դուրս է եկել ինքնուրույն, մինչ փրկարարների հասնելը։ 3 զինծառայող տարբեր այրվածքներով տեղափոխվել է բուժկենտրոն»,-ասել է նա։ Սարոյանը կարծիք է հայտնել, որ կրակն արագ է տարածվել, քանի որ շինությունն ամբողջությամբ քարաշեն չի եղել՝ «բաղդադ» տիպի շինություն է եղել, չեն եղել նաև հրդեհամարման սարքեր։ Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 3-ը` այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |