Հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա![]() 21 հունվարի 2023 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա։ Այդ մասին հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողի մոտ թեթև դրական դինամիկա կա` այտուցները նվազել են։ Տղաներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Ամեն դեպքում, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում, լարվածությունը կա»,–ասել է Բաբայանը։ Նա հավելել է, որ զինծառայողներից մեկը հիվանդասենյակում է, նրա վիճակը համեմատաբար լավ է։ Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 3-ը` այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |