ԱՀ ՄԻՊ․ Արժանապատիվ արցախցու համար նվաստացուցիչ է տրամադրվող օգնությունը շահարկելը23 հունվարի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփասնյանը, ողջունելով, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն օգնություն են տրամադրում հանրությանը՝ նաև հղի կանանց և երեխաներին, անընդունելի է համարել դրա շահարկումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։ Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ռուս խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքում կարճ տեսանյութ և լուսանկար էր տարածվել որտեղ խաղաղապահները երեխաներին մթերքով տոպրակներ են հանձնում՝ փոխանցելով «Հայեր, միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության օգնությունը։ Մարդասիրական ակցիան իրականացվել է Ստեփանակերտում։ Երեխաների դեմքերը հստակ տեսանելի են։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |