Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսին է23 հունվարի 2023 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսիում է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում տեղի ունեցած Համաշխարյաին տնտեսական համաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Վրաստանն իրոք չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»։ «Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Վրաստանում ազգությամբ հայ և ադրբեջանցի բազմաթիվ մարդիկ են ապրում, և այդ երկու կողմերի բանակցությունների համար լավագույն հարթակը Վրաստանում է գտնվում»,-ասել է Վոլսկին, գրում է Sputnik-georgia-ն։ Ըստ նրա, Վրաստանի դերը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում հատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե դա ստանա միջազգային հանրության աջակցությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը»,-ասել է Միրզոյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |