Սիմոնյանը՝ հրդեհի մասին․ Պապիկյանն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ23 հունվարի 2023 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որևէ կապ չունի Ազատ գյուղի վաշտի կացարանում հրդեհի հետ, որի պատճառով 15 զինծառայող է մահացել։ Այս մասին Սիմոնյանն ասել է լրագրողների հետ զրույցում, գրում է Sputnik Արմենիան։ Դեպքից հետո սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում էին կառավարության, հատկապես՝ Պապիկյանի հրաժարականը։ «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ, որովհետև գործառույթի մասով ինքն ամբողջությամբ արել է իր աշխատանքը։ Պաշտպանության նախարարի վերաբերյալ քաղաքական այդ սակարկումները սին եմ համարում և անտեղի։ Կարևոր է այն, որ պատերազմից հետո պարոն Պապիկյանն իր վրա պատասախանատվություն է վերցրել բանակն այդ վիճակում վերցնել ու բարեփոխումներ սկսել»,– նշել է Սիմոնյանը։ Նրա խոսքով` Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից, վերջացրած կահավորումից։ ԱԺ նախագահն ընդգծել է, որ դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում են ներմուծելու ՀՀ։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |