ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մտահոգություն է հայտնել Լաչինի արգելափակման վերաբերյալ23 հունվարի 2023 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին նա խոսել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։ Չիփ Լեյթինենն ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |