ՔՊ-ն չի դիմի ՍԴ. Ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան

ՔՊ-ն չի դիմի ՍԴ. Ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան

PanARMENIAN.Net - Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է «Հայաստան» խմբակցության՝ անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած 22 պատգամավորի մասով չդիմել ՍԴ:

«Ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, այդ իսկ պատճառով որոշել ենք չդիմել ՍԴ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է «Փաստինֆոն»։

Ցուցակում ներգրավված պատգամավորներից 2-ին՝ Սեյրան Օհանյանին ու Արմեն Չարչյանին դատախազությունը պահանջում է զրկել անձեռնմխելիությունից։

Հունվարի 13-ի քննարկումը հետաձգվել էր ընդդիմադիրների չներկայանալու պատճառով։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ «պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով»:

22 ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու համար հիմք էր ծառայելու բացակայությունների քանակը։ Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները 2022-ի ապրիլից փողոցային պայքարի էին դուրս եկել և չէին մասնակցում ԱԺ նիստերին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք խորհրդարան վերադարձան աշնանը, հոկտեմբերի վերջին։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---