Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #ՄիՍպասիր մրցույթին և ստանալ նվերներ![]() 24 հունվարի 2023 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Մինչև փետրվարի 18-ը Facebook, Instagram և TikTok սոցիալական կայքերի 16+ տարեկան բոլոր օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու Ucom ընկերության #ՄիՍպասիր մրցույթին և շահել iPhone 14 (I տեղ), Xiaomi Redmi Note 11 Pro (II-VI տեղեր), Instax mini 11 տեսախցիկ (VII-X տեղեր) կամ Apple Watch SE խելացի ժամացույց որպես հատուկ մրցանակ։ Մրցույթի մասնակիցները պետք է հրապարակում անեն՝ reels, ֆոտո, մեմ կամ ցանկացած այլ ձևաչափով, որտեղ որևէ իրավիճակում հումորային ու ստեղծարար կերպով կօգտագործվի Ucom-ի հոլովակից հայտնի «Մի՛ սպասիր» արտահայտությունը։ Այնուհետև անհրաժեշտ է բաց տարբերակով տեղադրել հրապարակումը Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում՝ նշելով #ՄիՍպասիր հեշթեգը։ Ucom ժյուրին մրցույթի ավարտից 3 օր հետո կհայտարարի 10 հաղթողին՝ ընտրելով գաղափարի յուրօրինակությամբ, հումորով և իրականացմամբ առանձնացող հրապարակումները։ Ավելին, բոլոր 3 սոցցանցերից ամենաշատ Like հավաքած մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ Apple Watch SE խելացի ժամացույցը։ Ucom ընկերության կողմից հայտարարված #ՄիՍպասիր մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |