Հայտնի Cointelegraph կայքն անդրադարձել է Fasttoken-ի հանրային վաճառքին24 հունվարի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Թվային ակտիվների աշխարհում հայտնի համաշխարհային Cointelegraph կայքն անդրադարձել է Fastex էկոհամակարգի պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկին: Պարբերականը խոսել է հայկական ծագմամբ կրիպտոարժույթի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի հաջող մեկնարկի և մեծ լսարանին այն հասանելի դառնալու մասին: Fasttoken-ը հանրային վաճառքի երեք օրերի ընթացքում ունեցել է 0.35 եվրո ֆիքսված արժեք: Հունվարի 21-ից սկսած՝ թվային ակտիվը հասանելի է նաև Fastex Exchange հարթակում: Հատկանշական է, որ հանրային վաճառքից կարճ ժամանակ անց կրիպտոարժույթը գրանցում է գնային աճ՝ հասնելով 0.43 եվրոյի: FTN-ն այսօր բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ մոտ 1 միլիոն ակտիվ օգտատիրոջ և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում: Web3 տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ օրերցօր մեծանում է հետաքրքրությունը ինչպես թվային, ակտիվների, այնպես էլ NFT խանութների նկատմամբ: Fastex-ը նույնպես անմասն չի մնում թվային աշխարհի միտումներից: Ընկերությունը վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացել է աշխարհում առաջին NFT խանութ - սրահը՝ ftNFT-ը: «Դե ինչ, միասին սովորենք նորը և հետևենք հայկական ծագմամբ թվային ակտիվի հաջողության ճանապարհին՝ աշխարհին ներկայանալով նոր ասելիքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |