ՀԱՊԿ-ը շարունակում է ՀՀ դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները25 հունվարի 2023 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա նշել է, որ թեև 2022-ին չհաջողվեց համաձայնեցնել դիտորդական առաքելության հարցը, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են, գրում է ՌԲԿ-ն։ «Հայաստանին այլ աջակցություն ցուցաբերելուց բացի, որոշման նախագծով ենթադրվում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելություն և սահմանել քանակը, մանդատը և աշխատանքի ժամկետները: Նախագիծը գտնվում է պատրաստության բարձր մակարդակում, սակայն այդ փաստաթուղթը չհաջողվեց ընդունել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին նիստում: Աշխատանքը դրա շուրջ շարունակվում է»,- ասել է Զայնետդինովը։ Նա հավելել է, որ առայժմ վաղ է խոսել առաքելության թվաքանակի կամ ժամկետների մասին։ Նշվում է, որ ՀԱՊԿ-ում ճանաչում են ՀՀ իրավունքը՝ դիմելու այն կազմակերպություններին, «որոնք, նրա կարծիքով, կարող են նպաստել երկրի ազգային անվտանգության ամրապնդմանը»։ Խոսքը ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մասին է, որը կգործուղվի ՀՀ արդեն առաջիկա շաբաթներին և որի մասին որոշում է կայացրել ԵՄ Խորհուրդը։ «Միևնույն ժամանակ, կցանկանայի հիշեցնել, որ տարածաշրջանում գործում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, որն արդյունավետ կատարում է իրեն վերապահված խնդիրները՝ ցուցադրելով, թե որքան կարևոր է աշխատանքում ամբողջ ծավալով հաշվի առնել պատմությունը, Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի առանձնահատկությունները, տեղի բնակչության մտածելակերպը»,-ասել է Զայնետդինովը։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |