1-ին անգամ ՀՀ կժամանի Եգիպտոսի նախագահը25 հունվարի 2023 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին առաջին անգամ Հայաստան կժամանի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Սա առաջին անգամ է, երբ անկախ Հայաստանը կընդունի Եգիպտոսի նախագահին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում։ «Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տարածաշրջանային պաշտոնական այցով առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Հստակ օրն ու օրակարգը դեռևս չենք կարող նշել, քանի, որ ներկայում քննարկման գործընթաց է նաև ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ։ Մեր կողմից սա շատ սպասված այց է և սրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում լուրջ աշխատանքներ են կատարվել 2022 թվականի նոյեմբերին, երբ ՀՀ նախագահն այցելել էր Եգիպտոս»,-ասել է Մարգարյանը: Վարչության պետի խոսքով՝ Եգիպտոսի նախագահի այցը կայանալու է նաև Եգիպտոսի Փոլադյանի ջանքերի շնորհիվ։ 2022-ին Վահագն Խաչատուրյանը գտնվում էր Շարմ էլ Շեյխում` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսին (COP-27)։ Photo. AFP via Getty Images Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |