Քյարամյան․ Բոլոր վկաներն իրենց ցուցմունքներով հիմնավորել են վառարանը բենզինով վառելու վարկածը26 հունվարի 2023 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում վաշտի կացարանում բռնկված հրդեհին, ասել է, որ քրգործով հարցաքննված բոլոր վկաներն իրենց ցուցմունքներով հիմնավորել են բենզինով վառարանը վառելու վարկածը։ Նա հավելել է, որ այդպիսի ցուցմունք է տվել օրապահը, որը դեպքի անմիջականորեն ականատեսն է եղել, վարկածը հիմնավորվում է։ «Ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքներն այդքան էլ ազնիվ չեն»,–ասել է Քյարամյանը։ Նրան արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննությունը պետք է լինի ամբողջական, և որ իրավապահները որևէ բանով կաշկանդված չեն: «Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել։ Զինվորը բերել, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի: Սպան դիզվառելիք է ուզել վարորդներից, հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է սպայի հագուստը, բենզինի տարան բռնկված վիճակում։ Այդ ամենն այս պահին գոնե հիմնավորվում է»,- ասել է Փաշինյանը: Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |