Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ մետրոյի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը

Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ մետրոյի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը։

Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն նրա ծննդյան օրվա նախօրեից՝ հունվարի 26-ից, երեք օր շարունակ, հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Տիգրան Մանսուրյանն իր ծննդյան օրը նշում է հունվարի 27-ին։

Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի ստեղծագործությունները։

«8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---