ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է` ռուս խաղաղապահներն ու սահմանապահներն արձագանքելու են «ՀՀ-ում ԵՄ առաքելության վարքագծին»26 հունվարի 2023 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ստեղծման վերաբերյալ՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքելու է առաքելության վարքագծին՝ հաշվի առնելով հողի վրա իրավիճակի զարգացումը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ՀՀ սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք արձագանքելու են ԵՄ դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը հողի վրա»,-ասվում է հայտարարության մեջ։ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |