Հայաստանի հրեաները կհիշատակեն Հոլոքոստը20 ապրիլի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը, Հայաստանի Հրեական կրոնական համայնքը եւ Հայաստանի Հրեական համայնքը հարգանքի տուրք կմատուցեն Հոլոքոստի զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Մենորա» ընկերակցության նախագահ Վիլլի Վայները: «Այդ օրը մենք կհավաքվենք Երեւանում Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ, րաբունին կկարդա Քադիշը (հիշատակի աղոթք) եւ մոմեր կվառենք: Արարողությունը նշանակված է երեւանյան ժամանակով 12:00-ին, երբ Իսրայելում առավոտյան 10:00 է լինելու: Այդ օրը աշխարհի բոլոր երկրներում իսրայելական ժամանակով առավոտյան ժամը 10-ին հարգում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին սպանված 6 միլիոն հրեաների հիշատակը: Իսկ ապրիլի 24-ին Հայաստանի հրեաները, ինչպես միշտ, կգնան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,- ասել է Վայները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |