Աբրահամյան․ Իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք դիմակայությունն ամբողջ ծավալով տեղափոխել ՀՀ![]() 27 հունվարի 2023 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, նշելով, որ այն կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ամբողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով: «Ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել առ այն, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող Ռուսաստանի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը»,-ասվում է գրառման մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ստեղծման վերաբերյալ՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքելու է առաքելության վարքագծին՝ հաշվի առնելով հողի վրա իրավիճակի զարգացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |