Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ27 հունվարի 2023 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի: 2022-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1635 նորակառույց բնակարան: Հատկանշական է, որ հիփոթեքային վարկերի մոտ 30%-ը հաստատվել և տրամադրվել է օնլայն` Estate.ameriabank.am հարթակի միջոցով: «Ուրախ ենք փաստել, որ նախորդ տարի օրական մեկ ընտանիք ձեռք է բերել բնակարան մեր նոր հարթակի միջոցով: Սա մեզ անչափ ոգևորում է հարթակն էլ ավելի զարգացնելու ու դրա միջոցով նոր հնարավորություններ ստեղծելու, իհարկե, բարելավելու կյանքի որակը»,- ասել է Ամերիաբանկի Հիփոթեքային և ավտովարկավորման վարչության ղեկավար Գևորգ Մանուկյանը: Ընդհանուր առմամբ 2022թ. ընթացքում հարթակում ստացվել է վարկունակության ստուգման ավելի քան 5200 նախնական վարկային հայտ: 2022-ի ընթացքում Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից, ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ: Արշավի շրջանակում նկարահանված հոլովակներից մեկը պատմում է տուն գնելու ամենակարճ օնլայն ճանապարհի` Estate.ameriabank.am հարթակի մասին: Ավելի վաղ «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում հրապարակվել են տեսանյութեր նվիրված Ամերիաբանկի ԿՍՊ ծրագրերին և օնլայն / մոբայլ բանկինգին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Երևան կհասնի մայիսի 9–ին ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները |