ՀՀ-ում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը27 հունվարի 2023 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը։ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում»` PPRD East ծրագրով հունվարի 23-24-ը իտալացի գործընկերները Երևանում հանդես են եկել «Անտառային հրդեհների դեմ պայքարի գործիքներ և անտառային հրդեհների ազգային տեղեկագրի մշակում» դասախոսություններով։ Մասնակցում էր 10 հոգի Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից՝ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և փրկարարական ուժերի վարչություններից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ ծառայությունից, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ՓՈւՎ հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Այվազյանի խոսքով՝ Իտալիայում անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման արդյունավետ տարբերակներ կան՝ որսիչներն ու արբանյակները, որոնց միջոցով հավաքվում է տեղեկատվություն։ Հրդեհավտանգ ժամանակահատվածում վերլուծական կենտրոնը գրանցում է որսիչների հաղորդած տեղեկությունը, փոխանցում արձագանքող ուժերին։ Նախատեսվում է այս մեխանիզմը տեղայնացնել և ներդնել Հայաստանում՝ հարմարեցնելով ռելիեֆին ու կլիմային։ Որպես պիլոտային մարզ՝ արդեն ընտրվել է Լոռին։ «Մեզ հատկապես հետաքրքրեց համակարգչային ծրագրի այն հատվածը, որտեղ հնարավոր է մուտքագրել, օրինակ, կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը, օդի խոնավությունը և տեսնել, թե ինչպես է ընթանում հրդեհի զարգացումը՝ ընդհուպ մինչեւ 24 ժամում։ Ճիշտ է՝ մեր փրկարարներն անընդհատ շրջում են հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացնում հրդեհի հավանականության ու վտանգների մասին, սակայն ծրագիրը կօգնի կատարելագործել կանխարգելման հմտությունները»,- նշել է մասնագետը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |