Նախագիծ․ Առաջարկվում է, որ աշխատողներն ամսական գումար հատկացնեն պետությանը՝ բոլորի առողջությունն ապահովագրելու համար28 հունվարի 2023 - 13:33 AMT PanARMENIAN.Net - 2024-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն. Առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար հատկացնեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար, գրում է «Հետքը»։ Եթե մարդ եկամուտ չունի, կամ միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից, ինչը գոյանում է նաև նույն աշխատող քաղաքացիների վճարած հարկերից։ «Պետության համաֆինանսավորման չափը կորոշվի հաշվի առնելով շահառուների եկամուտները և վարքագիծը»,- նշված է ներկայացված նախագծում։ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն ասել է, որ վճարի չափը կախված կլինի փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա և հակառակը։ 2022-ին քննարկման ժամանակ փոխնախարարն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6% (որից 3-%-ը՝ գործատուն), սակայն ներկայացված նախագծում որևէ հստակ թիվ նշված չէ։ 2019թ․ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատում է բնակչության 21.6 %-ը, որի վրա էլ ընկնելու է համընդհանուր ապահովագրության հիմնական բեռը։ Aպահովագրություն ունեցող 18-ից բարձր տարիքի մարդիկ օգտվելու են շատ ավելի մեծ ծառայությունների շրջանակից, սակայն, որպես նախագծի հիմնավորում Առողջապահության նախարարությունը նշel է, որ Հայաստանում բնակչության մի մասն աղքատանում է հաճախ նաև առողջապահական ծախսերի պատճառով։ Նախագիծը մշակողների կարծիքով՝ համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կպակասի հիվանդացության, մահերի ցուցանիշը, այլև «կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին»։ Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) նախագիծը պատրաստվել է դեռևս 2022-ին և հանրային քննարկման է դրվել 2023թ.-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 2023թ․ հունիսից սկսվելու է նախապատրաստման փուլը. բնակչության խմբերի և նրանց պետական համաֆինանսավորման չափաքանակների օրենքով ամրագրումը, ապահովագրվածների ռեեստրի ձևավորումն ու էլեկտրոնային փոլիսների թողարկումը։ Ապահովագրությունը ներդրվելու է փուլային տարբերակով։ 2023թ․ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստական փուլն է, 2024-2026թթ․ լինելու է փորձարկման փուլ, 2027-ից նախատեսվում է համակարգը լիարժեք ներդնել և կիրառել։ Փորձարկման փուլում՝ 2024-ին առողջական ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք, 18-ից բարձր սոցիալապես անապահով խմբի քաղաքացիները, 18-ից ցածր երեխաները։ 2025-ից ապահովագրություն կունենան թոշակառուները, 2026-ից՝ գյուղացիական տնտեսությունում զբաղվածներ, վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք։ 2027-ից կներառվեն արդեն բնակչության բոլոր խմբերը։ Այն մարդիկ, որոնք արդեն իսկ ունեն առողջության ապահովագրման փաթեթ, միևնույն է, պետք է մտնեն համընդհանուր փաթեթի մեջ։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչության մոտ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս մոտ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում (տարածաշրջանային ցուցանիշը՝ 7.4%, համաշխարհայինը՝ 12.7%)։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |