ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումներն աճել են ավելի քան 4 անգամ

ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումներն աճել են ավելի քան 4 անգամ

PanARMENIAN.Net - 2022-ի 11 ամսում ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումներն աճել են 4 անգամ՝ հասնելով $3․1 միլիարդի։ Դա ռեկորդային ցուցանիշ է 2004-ից ի վեր, գրում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը դեռևս չի ամփոփել 2022-ի ամբողջական տվյալները։ Նախորդ տարվա 11 ամսվա տվյալներով ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները 2021-ի հունվար-նայեմբեր ամիսների համեմատ աճել են 4 անգամ։

Հաշվի են առնվել փոխանցումներն ինչպես բանկային ենթակառուցվածքների, այնպես էլ «Զոլոտայա կոռոնա», «Յունիսթրիմ» և Contact դրամական փոխանցման համակարգերի միջոցով։

Հայաստանը, ինչիպես նաև Ղազախստանը, Վրաստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանը պահանջված են ՌԴ քաղաքացիների շրջանում ռելոկացիայի և քարտային զբոսաշրջության համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---