Ստանո. Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը![]() 28 հունվարի 2023 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով ՌԴ արձագանքին ՀՀ-ում ԵՄ դիտորդականա առաքելությանը, հայտարարել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, հայտարարել է: «Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ», - ասել է նա, գրում է «Ազատությունը»։ Կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն ստեղծելու Բրյուսելի որոշմանը՝ Մոսկվան հայտարարել է, որ Եվրամիության առաքելությունը «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն կարող է բերել տարածաշրջան և սրել հակասությունները»։ Հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |