Սասուն Միքայելյան․ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ28 հունվարի 2023 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցնքի շրջափակմանն ադրբեջանցիների կողմից, ասել է, որ ռուս խաղաղապահները «միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»: «Ինձ չի թվում, որ առանց ռուսների է փակվել Լաչինի միջանցքը։ Խի՞, որ ռուսներն ուզեն, չե՞ն բացի։ Եթե էսօր Ռուսաստանն ասում է, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամեն ինչը կարգավորվի, ինչի՞ մենակ Ռուսաստանի խաղաղապահներին մտցրեցին․․․»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Նա կարևորել է, որ այլ երկրների խաղաղապահներ ևս լինեն։ «Կարևւոր եմ համարում, ես՝ Միքայելյան Սասունս, որ ուրիշ խաղաղապահներն էլ մտնեն։ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»,-ասել է Միքայելյանը։ Անդրադառնալով Ազատ գյուղի զինվորների կացարանի հրդեհին՝ նա ասել է, որ կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել։ Նա նշել է, որ անմիջական հրամանատարն է մեղավոր՝ գալիս է կորպուսից մինչև հրամանատար։ Նա ճիշտ է համարել հրամանատարական կազմի ազատումը պաշտոններից։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի կամ պաշտոնից ազատելու մասին հարցը նրան զայրացրել է, ասել է՝ մի՛ քաղաքականացրեք։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |