ԱԳՆ․ Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում վերջին բռնություններով և վանդալիզմով![]() 30 հունվարի 2023 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգում։ «Խորապես մտահոգված ենք վերջին բռնությունների և վանդալիզմի ակտերով, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանը և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- ասվում է գրառման մեջ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Ընթերցեք նաև․ Երուսաղեմում հարձակվել են հայերի և Հայոց պատրիարքարանի վրա․ Փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |