Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահին Խոյում երկրաշարժի կապակցությամբ30 հունվարի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ ԻԻՀ Խոյ քաղաքում աղետալի երկրաշարժի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին»,- ասվում է Վեհափառի ցավակցագրում: Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին: Հունվարի 28-ին 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Ցնցումները զգացվել են նաև ՀՀ տարածքում։ Երկրաշարժից զոհվել է 3 մարդ, տուժել՝ 1167-ը։ Վնասներ են գրանցվել 2 քաղաքում և ավելի քան 70 գյուղում, քանդվել է շինությունների 20-50%-ը։ Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |