Նախարար․ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն30 հունվարի 2023 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզպետարաններում կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Նախարարը մարզպետարանում ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։ Սանոսյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանի կառուցվածքի և հաստիքների փոփոխության գործընթացը սկսվել է դեռևս 2019 թվականից, գրում է «Փաստինֆոն»։ «Չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաև դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի»,- ասել է Սանոսյանը՝ նշելով, որ մարզերի իշխանությունները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, ուստի հաստիքները հիմնականում թափուր են մնացել: «Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որևէ կադրային ջարդ չլինի»,-վստահեցրել է նա: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել է պաշտոնից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերին։ Բաղդասարյանի հրաժարականից հետո ազատման դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |