Հայկական առաջին բլոկչեյնի՝ Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը կտրվի փետրվարի 1-ին31 հունվարի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը նոր՝ proof of stake and activity (PоSA) կոնսենսուսի մեխանիզմով, կտրվի փետրվարի 1-ին: SoftConstruct ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանն իր խոսքում նշել է. «Ուրախ եմ հայկական առաջին բլոկչեյնի թեսթնետի մեկնարկի առիթով: Խորապես համոզված եմ, որ այս նորարարական հարթակի մեկնարկը կարող է մեծ խթան հանդիսանալ թվային ակտիվների զարգացման և Web3 տեխնոլոգիաների աշխարհում նոր նվաճումների համար»:
Fastex Chain-ը ներկայանում է ամբողջովին նոր՝ PоSA կոնսենսուս մեխանիզմով: PоSA-ն հնարավորություն է տալիս բլոկչեյնում դառնալ վավերացնող (validator) ոչ միայն ցանցում կատարած մասնակցությունից, այլ նաև վավարեցնողների կողմից ստեղծված պրոդուկտների ակտիվությունից: Պրոդուկտի ակտիվությունը կախված է սմարթ պայմանագրի վրա կատարված գործարքների քանակից, կամ որ նույնն է՝ օգտատերերի քանակից: Ավելի շատ ակտիվություն ունեցող վավերացնողն առավել հաճախ է կարողանում վաստակել բլոկի պարգևատրումները (block rewards):
Fastex Chain-ի սեփական կրիպտոարժույթը FTN-ն է, որը հասանելի է լայն լսարանին հունվարի 18-ից սկսած: Fastex Chain-ի գործարկումից հետո FTN-ը կդառնա այս հարթակի հիմնական պաշտոնական արժույթը: Այն հնարավոր կլինի օգտագործել ինչպես ներցանցային տարբեր տեսակի գործարքներ իրականցնելիս, այնպես էլ՝ ցանցից դուրս: Fastex Chain-ի այս նորարարական լուծումը նոր ճանապարհ է ստեղծում անհատների ապագայի բարելավվմանը: Թվային ակտիվների աշխարհում Fastex Chain-ը սահմանում է նոր կանոններ՝ դառնալով հայկական ծագման առաջին բլոկչեյն էկոհամակարգը, որի նպատակն է ստեղծել նոր և առավել բաց ու հասանելի միջավայր Web3-ում:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |