Փաշազադե․ Հիմա գիտենք՝ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է31 հունվարի 2023 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, դատապարտելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի սպանությունը, ասել է, թե հիմա գիտեն, որ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է, գրում է 1news.az-ը։ «Շեհիդ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցի ռեժիմի գերի է։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը»,- ասել է Փաշազադեն, Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դեսպատան անվտանգության ծառայության պետը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել է։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են երկրից, դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեդությունը։ Իրանի պետմարմինները հայտնել են, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ Բաքուն այդ վարկածին չի հավատում։ Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |