Զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավոն» կրկին ձերբակալվել է

Զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավոն» կրկին ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կրկին ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։

Թե ինչ գործի շրջանակում են նրան ձերբակալել, փաստաբանը չի հայտնել, սակայն հավելել է, որ նրան կալանքի միջնորդություն է ներկայացվել։

2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։ 2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---