Նախագիծ․ Զբոսավարները և ուղեկցորդները պարտադիր որակավորում կանցնեն31 հունվարի 2023 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջության կոմիտեի մշակած նոր օրենքի նախագծով համապատասխան տնտեսվարողները կմտնեն կարգավորումների դաշտ, իսկ բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշել է, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և որի շուրջ ազգային ժողովում արդեն քննարկումներ իրականացվել են, գրում է Արմենպրեսը։ «Օրենքի նախագծի շուրջ փակ քննարկումները համապատասխան բաժինների հետ արդեն ավարտվել են: Այն արդեն ուղարկել ենք կառավարություն, այնտեղից նույնպես ունենք որոշ դիտարկումներ, որոնք արդեն ինտեգրել ենք: Հաջորդ փուլում արդեն կառավարությունում բաց ձևաչափով քննարկումներ են ծավալվելու: Եվ, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում օրենքի հետ կապված վերջնական արդյունք կունենանք»,- ասել է նա: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանն ընդգծել է, որ օրենքում փոփոխությունները միտված են ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին կարգավորումների դաշտ բերելուն: «Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում»,-ասել է Սուսաննա Հակոբյանը: Հակոբյանը նշել է, որ նոր օրենքով արտագնա զբոսաշրջային գործակալների և տուրօպերատորների համար գործելու են ֆինանսական երաշխիքներ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները և նրանց կողմից առաջարկվող զբոսավարները համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ Սուսաննա Հակոբյանը պատասխանել է՝ ո՛չ: «Ցավոք, այսօր ոլորտում գոյություն ունեն զբոսավարներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և նաև տուրիստական գործակալություններ, որոնք որևէ ձևով, որևէ ստանդարտի չեն համապատասխանում, և խոսքը միայն միջազգային ստանդարտի մասին չէ: Եվ մեր օրենքում առաջարկվող փոփոխությունները հենց այս խնդիրների լուծմանն են միտված: Իրավական դաշտ բերելով, չափորոշիչներ, ստանդարտներ մշակելով՝ մենք ուզում ենք հասնել նրան, որ նրանք համապատասխանեն այս ստանդարտներին»,- ասել է նա: Սուսաննա Հակոբյանն ասել է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացն իրենք պատվիրակելու են կառավարության որոշմամբ ընտրված իրավական մարմնին, այսինքն՝ որակավորման ամբողջ գործընթացը, միջազգային ստանդարտներին համապատասխան, իրականացնելու է տվյալ մարմինը: Իսկ այս բոլոր գործընթացները իրականացնելու նպատակով միջազգային ստանդարտները կվերցվեն և կտեղայնացվեն: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |