Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի վերաբերյալ20 ապրիլի 2009 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաեւ նրանց զանգվածային վտարումը եւ տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքական կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է:Այս գործողությունները դիտարկվում են որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ եւ լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներին»: Սոֆիայի քաղաքային խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ համաձայն բուլղար ժողովրդի մարդասիրական ավանդույթների, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ եւ բուլղար ժողովուրդների ընդհանուր ճակատագրի, մայրաքաղաքի խորհրդի պատգամավորներն իրենց համամասնակցությունը եւ համակրանքն են հայտնում Բուլղարիայում բնակվող հայ համայնքին, ինչպես նաեւ միանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ապրիլի 24-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |