Դավիթ Գալստյանը կալանավորվել է31 հունվարի 2023 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը հաստատել են դատարանից, հայտնում է «Փաստինֆոն»։ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր հունվարի 30-ին՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է ձերբակալվել Գալստյանը և ինչ մեղադրանքով, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի մասին է, որով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել Օհանյանի նկատմամբ։ Դավիթ Գալստյանի վերաբերյալ սա առաջին գործը չէ։ Գործերից մեկը՝ Դավիթ Գալստյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈւ ԳՇ նախկին պետի և այլ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ՝ արդեն դատարանում է՝ ապացույցների հետազոտման փուլում։ Այս գործով Գալստյանը տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ, ապա՝ ազատ արձակվել 2022–ի մարտին 50 մլն դրամ գրավի դիմաց։։ Նրան առնչվող ևս մեկ գործ քննվում էր ԱԱԾ-ում։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |