«Մալաթիայի» աշխատակիցները ցույց են անում․ Կառավարության հետ հանդիպում են պահանջում 1 փետրվարի 2023 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «Մալաթիա» տոնավաճառի դարպասները փետրվարի 1-ից փակ են` Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է կասեցնել տոնավաճառի գործունեությունը։ Առևտրականները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջում են ժամանակ տալ, որպեսզի իրենց տնօրենը առկա 5 խախտումը վերացնի: «Թող թողնեն աշխատենք, ով ա իմ կամ մյուսի փոխարեն աշխատելու, փող տալու, որ մեր ընտանիքներին պահենք: Ուրիշ տեղ չեն տալիս, բա մենք ոնց անենք: Ուսանողներ ունենք, վարձն ինչպես ենք տալու: Մենք ստեղից չենք գնալու, սա մեր երկիրն ա»,- ասել է աշխատակիցներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։ Մեկ այլ առևտրական էլ նշել է, որ պահանջում են կառավարության հետ հանդիպում: «Այն ժամանակ գալիս էին, խոստումներ էին տալիս: Բաբաջանյան, Մարուքյան, Փաշինյան, բա ինչի՞ հիմա չեք գալիս: Էկեք, տեսեք` ինչ ա կատարվում»,- նշել է նա: Աշխատակիցների բողոքին է միացել նաև «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: «Երեկ երեկոյան տեսչական մարմինն այստեղ է եղել, նորից ամեն ինչ նայել են, հիմա պետք է պայմանավորվենք, թե ինչ պետք է արվի: Որպեսզի գաղտնի ոչ մի խոսակցություն չունենանք, 10 հոգի ընտրեք, թող մեզ հետ ներս գան»,-ասել է տնօրենը: Նա նաև լրագրողներին է ներս հրավիրել` հայտարարելով, թե գաղտնի բան չպետք է լինի: Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված: Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասել էր, որ եթե տոնավաճառը փակելու գործում խոչընդոտներ լինեն, տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |