Փաստաբան․ Հաագայում ներկայացրած ականներն Ադրբեջանը վերցրել է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ-ի 1 փետրվարի 2023 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իրավախորհրդատու, միջազգային իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Շոն Մըրֆին Հաագայի դատարանում, պատասխանելով Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և տեղադրում բնակավայրերի մոտ, հայտարարել է, որ Հաագայում ներկայացրած ականներն Ադրբեջանը վերցրել է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ։ «Հայաստանը բացառապես իր ինքնիշխան տարածքում է ականներ տեղադրել միայն ինքնապաշտպանական նպատակներով։ Դա անհարժեշտ եղավ, քանի որ 2021թ․ մայիսին, 2021 թ․ նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հատեց Հայաստանի սահմանը, մտավ Հայաստան և բռնազավթեց Հայաստանի տարածքների որոշ մասը, և դրանք դեռևս մնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված։ Այդ հարձակումները և միջազգային հանրության կողմից դրանց դատապարտումը փաստաթղթերով հստակ արձանագրված են»,- նշել է Շոն Մըրֆին, գրում է Factor.am-ը։ Մըրֆին հավելել է, որ ԵԽ-ն 2021-ի մայիսին ընդունել է բանաձև, որտեղ արձանագրվել է, որ Ադրբեջանի զորքերը մուտք են գործել Հայաստանի տարածք՝ այդ կերպ խախտելով ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը և միջազգային իրավունքի նորմերը։ «Նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Ադրբեջանի Զինված ուժերը մտել են Հայաստանի տարածք, նրանք պարտավոր են անմիջապես դուրս գալ։ Այսպիսի հայտարարությունների շարքը կարելի է շարունակել»,- նշել է միջազգային իրավունքի փորձագետը՝ ընդգծելով, որ այդ հարձակումների սկզբնական շրջանում Հայաստանն անհրաժեշտ էր համարել իր տարածքում ականներ տեղադրել՝ պաշտպանական նպատակներով։ Հունվարի 31-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից հայտարարել է, որ անհապաղ միջոցներ է ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։ Արդարադատության միջազգային դատարանից Ադրբեջանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում պահանջել է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հերքել է Բաքվի մեղադրանքները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |