Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել![]() 2 փետրվարի 2023 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։ «ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ խաղաղ համաձայնագրի, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: Բոնոն երկկողմ հիմքի վրա կփոխգործակցի համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու նպատակով»,-պարզաբանել է Բլինքենը, գրում է ՏԱՍՍ-ը։ Պետքարտուղարի խոսքով, Բոնոյի նշանակումը «հաստատում է նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունն ԱՄՆ համար»։ Նախկինում Բոնոն եղել է ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի և ՄԱԿ-ի կազմակերպություններում, ինչպես նաև զբաղեցրել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսական և բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականի պաշտոնները: Ֆիլիպ Ռիքերն ազատվել էր Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի պաշտոնից 2023-ի հունվարին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |